Արցախի գլխավոր դատախազությունը հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է ստուգել «Hetq.am» կայքում տեղադրված « Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության պահուստային սերվերների պատճենների ոչնչացման մասին տեղեկատվությունը:
Ըստ տեղեկությունների՝ պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության պահուստային սերվերների պատճենները: Նկատի ունենալով, որ խոսքը համակարգ մուտք գործելու և համակարգչային տեղեկատվության ոչնչացման հետ կապված հնարավոր հանցագործության մասին է, օգոստոսի 9-ին Գլխավոր դատախազությունը նյութեր է ուղարկել ԱԱԾ՝ քրեական դատավարության քննարկման համար: