Հրադադարի պահպանման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին նշվում է ՌԴ ՊՆ օրական տեղեկագրում, որին ի հավելում՝ նշվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ից 21.15-ը, Շուշիի շրջանում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ հրաձգային զենքի կիրառմամբ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի օժանդակությամբ միջադեպը հարթվել է 21.15-ին: Տուժածներ չկան: