ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը հերքել է Արցախի Շուշիի շրջանի Եղցահող գյուղից հայկական ուժերի դուրսբերման մասին տեղեկատվությունը:
«Ես չեմ հաստատում այդ տեղեկությունը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը։ ՊԲ ստորաբաժանումները կանգնած են այնտեղ, որտեղ կանգնած եղել են», — հայտարարել է նա: Ասրյանն ընդգծել է, որ «Հայաստանի զինված ուժերն Արցախում կանգնած են այն սահմաններին, որտեղ կանգնած են եղել նոյեմբերի 9-ի դրությամբ»: Պատասխանելով Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի իրավիճակի մասին հարցին՝ նա հայտարարել է, որ «հետ քաշվելու մասին ոչ մի տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում»:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին Շուշիի շրջանի Եղցահող գյուղից Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողներին հետ քաշելու մասին: