Օգոստոսի 19-ին կայացել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ: Նիստին մասնակցում էին ԿԸՀ 5 անդամ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնել է Արցախի ԿԸՀ-ն։
Նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, նախորդ նիստում առաջարկված փոփոխություններով ՝ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի ղեկավարի, Ծաղկաշատ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավարի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքի ղեկավարի 2021 թվականի հոկտեմբերի 10-ի նոր հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին հարցի քննարկում:
Նախապես ծանոթանալով նիստում քննարկվող հարցի հետ՝ հանձնաժողովի անդամները հաստատեցին ընտրությունների կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: