«Ազնավուր» հիմնադրամի և Դեսինի հայ մշակույթիտան միջև համագործակցության, ինչպես նաև Դեսին-Շաղպիոյի քաղաքապետարանի մասնակցության շնորհիվ Արցախի Մարտունու շրջանում ապրող 1000 աշակերտներ ստացան դպրոցական պայուսակներ և այլ պարագաներ: Այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից։
«Այս նախաձեռնության շրջանակներում մենք կարողացանք ընդգրկել Ճարտարի համայնքի 4 և Մարտունու շրջանի 7 սահմանամերձ դպրոցներ: Բաշխումն իրականացվել է Մարտունու շրջանի կրթության վարչության միջոցով»,- նշվում է հաղորդագրության մեջ։