Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 21-ին նախատեսվող «գունագեղ տոնակատարության» մասին հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել հանրության մեջ։ Որոշումը զայրացրել է հատկապես 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին, որոնք «Ֆեյսբուք» սոցցանցում ֆլեշմոբ են սկսել՝ պահանջելով չեղարկել սպասվելիք միջոցառումը։
«Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,-ասել էր Փաշինյանը։
