ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի Մարտունու շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կատարված իրավախախտման մասին Այս մասին հաղորդում է Արցախի ՔԿ-ն։
Հաղորդագրության համաձայն՝ 2020թ. սեպտեմբերից մինչև հունվար ամիսն ընկած ժամանակահատավածում համայնքի բյուջե մուտքագրված միջոցներից նա 815.000 ՀՀ դրամ գումարը գյուղապետարանի աշխատակազմի վճարմանն է ուղղել և համայնքի օրինական շահերին էական վնաս պատճառել։
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված է քրեական գործը: Նախաքննությունը շարունակվում է: