Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են հայ-կիպրական օրակարգի մի շարք հարցերի`գոհունակությամբ ընդգծելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետագայում է՛լ ավելի ընդլայնել համագործակցությունը, այդ թվում՝ առևտրի, պաշտպանության, կրթության և զբոսաշրջության ոլորտներում:
Քննարկվել են նաև երկկողմ, եռակողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա խորացման հեռանկարները:
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին: Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել եղբայրական Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը: