«Ռուսները երեկ գնացել և Ամարասի վրայից նորից հանել են Արցախի դրոշը: Գիշերը մենք Արցախի դրոշն էինք տեղադրել, բայց հիմա ասում են, որ պետք է հանվի դրոշը»
«Ես քիչ առաջ Ամարասում էի, ռուսները երեկ գնացել և Ամարասի վրայից նորից հանել են Արցախի դրոշը: Գիշերը մենք Արցախի դրոշն էինք տեղադրել, բայց հիմա ասում են, որ պետք է հանվի դրոշը: Ռուսները մեզ ասում են՝ կարող եք Հայաստանի դրոշը դնել Ամարասի վրա, բայց ոչ Արցախինը:
Մեզ ո՞վ է ինչ բացատրում, ադրբեջանցիները ռուսին են ասում, նրանք էլ մեզ են փոխանցում: Մուկ ու կատու են խաղում, չգիտեմ ինչ ձևեր են անում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:
Մաճկալաշենի համայնքապետի խոսքով՝ ոչինչ չի խանգարում, որ հայ ուխտավորներն Ամարաս գնան:
«Կիրակի օրերն Ամարաս ուխտագնացություններ լինում են, իհարկե, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Ամարասին թուրքի ձեռքը չի հասնում: Մեր գյուղում կրակոցներ չկան, բայց թե ինչի են իրենց էսպես պահում, չգիտեմ, ինձ համար էլ է անհասկանալի»,- եզրափակեց Լեռնիկ Ավանեսյանը: