Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն լուծել է Ղարաբաղյան հակամարտությունը ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը ետևում է մնացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն։
«Ադրբեջանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը: Մենք հակամարտությունը լուծեցինք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնաց ետևում, ԼՂ հակամարտությունը նույնպես մնաց պատմության մեջ»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք. «Եթե որևէ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղը», ապա թող դա անի իր տարածքում, իր տարածքում ստեղծի կրթություն, հանրապետություն, «Լեռնային Ղարաբաղ» կոչվող համայնք, և մենք այն կճանաչենք, բայց ոչ Ադրբեջանում։ Այդ հարցը լուծված է», – ասել է նա ադրբեջանցիներին ուղղված իր ուղերձում:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի առաջին տարելիցն է։