Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Լեռնային Ղարաբաղի շփման գծի մերձակայքում գտնվող 27 հա տարածքից ապահովել են ավելի քան 500 տոննա խաղողի անվտանգ բերքահավաք հինգ տնկարկներում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուս խաղաղապահների ներկայությամբ բերքահավաքը տեղի է ունենում ավելի քան մեկ ամիս Մարտունու շրջանի Ճարտար, Մաճկալաշեն, Ամարաս բնակավայրերի և Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տնկարկներում:
«Մաճկալաշեն գյուղի վարչակազմը խնդրել է ռուս խաղաղապահ զորախմբին ապահովել սահմանազատման գծի հարակից տարածքում բերքահավաքի անվտանգությունը: Տեղի բնակչությունն իրեն պաշտպանված է զգում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությամբ», – ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը: