Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին հանդիպել էր արցախցի մի խումբ երիտասարդների հետ։ Նա 44-օրյա պատերազմից մեկ տարի անց մի շարք գնահատակններ է հնչեցրել։
«Ադրբեջանին պատերազմի օրերին օգնում էին Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Իսրայելը, իսկ մենք մենակ էինք»,-նշել Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ խոչընդոտ էր նաև ճանապարհների փակ լինելը։
«Պատերազմից հետո իրավիճակը փոխվել է։ Անվտանգության երաշխավորներ են դարձել ռուս խաղաղապահները, սակայն հակամարտության կարգավորման ձևաչափի տրամաբանությունը չի փոխվել։ Բանակցային գործընթացը շարունակվում է։ Ազգերի ինքնորոշման կետը շարունակում է բազային մնալ։ Մենք շարունակում ենք պայքարը ազգերի ինքնորոշման համար, որին պատերազմից հետո ավելացել է նաև տարածքային ամբողջականության ապահովման հարցը»,-հայտարարել է Հարությունյանը։