Հոկտեմբերի 16-ին Արցախում կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր։ Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 36-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 367 քաղաքացու հետազոտություն, որից 1348-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում: