Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը (58 կգ քաշային կարգ) ճանաչվել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային կարգի մրցավար, ԱՀ սամբոյի վաստակավոր մարզիչ Ազատ Անդրյանը:
«Առաջնությանը մասնակցեցին 25 պետության թիմեր: ՀՀ հավաքական թիմի կազմում առաջնությանը մասնակցել է Դավիթ Հովսեփյանը՝ ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանի գլխավորությամբ: Արցախցի սամբիստը ցուցաբերել է պատրաստվածության բարձր մակարդակ: Հենց առաջին գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի մարզիկին: Մեր մարզիկը պարգևատրվել է պատվոգրով և մեդալով»,- նշեց Ա. Անդրյանը: