«Արցախից տեղահանված քաղաքացիները, որոնց տունը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում կամ ավերվել պատերազմի հետևանքով, մինչև տարեվերջ կստանան դրամական աջակցություն»։ Այս մասին Վարչապետի աշխատակազմի «Հրապարակում» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նա նաև հայտնել է, որ Արցախում վերաբնակեցված և տունը կորցրած քաղաքացիները հիփոթեքով բնակարան գնելու դեպքում պետությունից կստանան մայր գումարի և տոկոսադրույքների փոխհատուցում․ ծրագրի մշակումն այժմ ավարտական փուլում է։