Ավարտման փուլում են ️️Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի վրա կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանաքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից։
«Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա կառուցվող 108 բնակարանանոց բնակելի շենքի շինարարական աշխատանքները ավարտման փուլում են։ ️️Ներկա դրությամբ ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ:
Շինարարությունն իրականացնում է «Քարավան » ՍՊԸ–ն:
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Բնակարանները կտրամադրվեն Շուշի և Հադրութ քաղաքներից տեղահանված, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին»,-նշվումէ հաղորդագրության մեջ։