Արցախի Հանրապետության ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և 13 գլուխ հորթ բացահայտ հափշտակելու առիթով։ Այս մասին հայտնել է Արցախի քննչական կոմիտեն։
ՔԿ-ն հայտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող անասուններին հափշտակել և վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 12 370 000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս է պատճառել։
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: