Ռուս խաղաղապահները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ` Ասկերանի շրջանում, ջրատարի վերանորոգման աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրների կատարմանը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները ընդունել են Ասկերանի շրջանի ղեկավարի խնդրանքը և երկշաբաթյա անվտանգության ապահովման ձեռնամուխ են եղել կողմերի սահմանազատման գծի մերձակայքում ջրագծի անցկացման ինժեներական աշխատանքներ կատարելիս:
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարան է դիմել Ասկերանի շրջանի վարչակազմը ՝ խնդրելով ապահովել անվտանգությունը մերձակա Խրամորթ բնակավայրում խողովակաշարի անցկացման ժամանակ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել օգնություն ցուցաբերել այդ խողովակաշարի անցկացման հարցում։ Այդ աշխատանքները կիրականացվեն երկու շաբաթ, ինչի արդյունքում Խրամորթ բնակավայրն ամբողջությամբ կապահովվի ջրով», – ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Ռեզնիկովը։
Աշխատանքների ավարտից հետո ռուս խաղաղապահների աջակցությամբ Խրամորթ գյուղի 300-ից ավելի ընտանիքներ խողովակաշարով կապահովվեն խմելու ջրով: