Հոկտեմբերի 31-ին կատարվել է 180 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 150 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 68-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 16935 քաղաքացու հետազոտություն, որից 2108-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ունենք 3 մահվան դեպք։ Հիվանդներից 72-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն: