ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը տեսակապ է հաստատել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Այս մասին կոնգրեսականը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Մենք քննարկել ենք Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապ անհրաժեշտությունը։ Միացյալ Նահանգները նույնպես պետք է առաջ տանի գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի հասնի այն լուծմանը, որի շնորհիվ Արցախը կմնա հայկական»,- գրել է Ֆրենկ Փալոնը։