Արցախի բնակչի տունն այրելու ու բնակչի դին այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՔԿ-ի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես նշված է.
«Ուշադրություն ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 03-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում, անհայտ անձի /անձանց/ կողմից դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում տեղակայված, նույն համայնքի բնակիչ Նորա Գարեգինի Գասպարյանին պատկանող առանձնատունը հրկիզելու եղանակով այրելու և Ն.Գ.Գասպարյանի դին՝ այրված վիճակում հայտնաբերվելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործը: Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության ավագ քննիչը:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է»: