Նոյեմբեր 5-ին կատարվել է 341 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18024 քաղաքացու հետազոտություն, որից 2531-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։