Ֆրանսիայի և Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
Ինչպես հաղորդում է Интерфакс – ը, հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին, մի շարք այլ հարցերի հետ մեկտեղ նախարարները կքննարկեն ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները:
Նշվում է, որ նախարարները կքննարկեն նաև Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները, դա , մասնավորապես, վերաբերում է Ուկրաինայի իրավիճակին, ինչպես նաև Սահելի և Սահարայի տարածաշրջանին: