Ստեփանակերտի մերձակա ռուսական ռազմական ավանի տարածքում առաջին ուղղափառ եկեղեցին է բացվել։ Այս մասին փոխանցում է ТАСС-ը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Գենադի Անաշկինը:
«Ղարաբաղում ռուսական եկեղեցիները, ցավոք, չեն պահպանվել։ Բոլորը բոլշևիկների կողմից ոչնչացվեցին խորհրդային տարիներին», – բացման արարողության ժամանակ ասել է Ստեփանակերտի ռուսական համայնքի նախագահ Ալեքսանդր Բոդրովը։