Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները ռուս գործընկերների հետ քննարկել են Փարիզի և Մոսկվայի համատեղ ջանքերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ։ Այս մասին hայտնում են Ֆրանսիայի ԱԳՆ-ից։
«Նախարարները քննարկել են նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ ջանքերը ՝ որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղ համաձայնության հասնելու համար», – ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Փարիզում կայացել է անվտանգության հարցերով ռուս-ֆրանսիական համագործակցության խորհրդի հերթական նիստը։ Ռուսական կողմից նիստին մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան – Իվ Լը Դրիանը և պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին: