Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը:
Հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը քիչ հետո կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է:
Արցախի Հանրապետության իրավապահ մարմինները ռուսական խաղաղապահ զորակազմի հետ մեկտեղ, հակառակորդ կողմի հետ վարում են բանակցություններ երթևեկն անխափան կազմակերպելու ուղղությամբ:
Միջադեպի հետ կապված մյուս մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ: