Նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20648 քաղաքացու հետազոտություն, որից 3294-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արձանագրվել է 2 մահ: 47-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո: