ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին միջադեպերը, մասնավորապես, ադրբեջանցի դիպուկահարի կողմից տրակտորիստի սպանությունը, ինչպես նաև Շուշիի շրջանում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ադրբեջանցի զինվորականներին սպանվել է Արցախի մեկ բնակիչ, իսկ երեքը վիրավորվել են:
«Մենք յուրաքանչյուր կոնկրետ կողմի հետ աշխատում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ կոլեկտիվ հանդիպումների ընթացքում։ Կողմերին կոչ ենք անում զսպվածության, թույլ չտալու համար, որ նման իրադարձությունների զարգացման։ Մենք տալիս ենք գնահատականներ։ Մենք ոչ բոլոր գնահատականներն ենք տալիս հրապարակայնորեն, շատ բաներ, որոնք ասում են, ուղղակիորեն ասվում են կողմերին։ Ելնում ենք նրանից, որ դա ավելի արդյունավետ կլինի այս կամ այն իրավիճակում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա նաև պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացման ընթացքում Թուրքիայի հռետորաբանության նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքի մասին հարցին, մասնավորապես այն մասին, թե արդյոք Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները պայմանավորված չեն Անկարայի աջակցությամբ: Թուրքիայի ԱԳՆ և ՊՆ ղեկավարներն ավելի վաղ աջակցություն էին հայտնել Բաքվի գործողություններին։
«Մենք անում ենք միջնորդի մեր աշխատանքը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղության հասնելն է։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր կողմ ունի իր շահերը։ Ինչ-որ շահեր հակասում են իրավիճակի զարգացման մասին մեր պատկերացումներին, ինչ-որ բաներ համընկնում են։ Այս դեպքում մենք գիտենք, թե ինչ պետք է ձեռնարկվեր շտապ, որպեսզի իրավիճակը չխորանա, բայց գալ այն դիրքորոշմանը, որով սկսվել էր էսկալացիան, որպեսզի այն վերադառնար խաղաղ հուն։ Մենք կենտրոնացած ենք դրա վրա», – ասել Է Զախարովան։