Ադրբեջանի կողմից օկուպացված Կովսականում ականի վրա պայթել են Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից և պետական սահմանապահ ծառայության ենթասպա (ՊՊԾ):
«Նոյեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակից Վագիֆ Բաբաևը պայթել է հակատանկային ականի վրա՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալով»,- հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը:
Դատախազության աշխատակիցները շրջայց են կատարել դեպքի վայրում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են այլ դատավարական գործողություններ: Փաստի առթիվ Զինվորական դատախազությունում հետաքննություն է անցկացվում։