Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Այս մասին հայտնել է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1697 աճյուն: