ԵԱՀԿ-ն օգտակար դեր է խաղում Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու գործում, Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևի քննարկումների համանախագահներից մեկն է: Այս մասին նշվում է ԵԱՀԿ ԱԳ նախարարների նիստին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջիկա մասնակցության մասին ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Կարծում ենք, որ ցանկացած հակամարտության կարգավորումը պետք է իրականացվի խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հաստատված ձևաչափերի շրջանակներում, հակամարտության կողմերի շահերի անմիջական մասնակցությամբ և հաշվառմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։