Արցախի Քննչական կոմիտեի Ստեփանակերտի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության ջոկի հրամանատարի կատարած օրինազանցությունը։
2021թ. նոյեմբերի 2-ին իր ջոկի թվով 11 անդամների վճարման ենթակա 200 000-ական ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու և նրանց փոխանցելու կեղծ խոստում տալով, վերջիններիս վստահությունը չարաշահելով՝ նա ընդհանուր 2 200 000 ՀՀ դրամ գումար է ստացականով ստացել և շահադիտական դրդումներից ելնելով՝ հափշտակել։
Դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: