Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործունեության շրջանակում ռուս զինծառայողներն այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման և այլ մարդասիրական խնդիրների լուծման վրա, ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Ի հավելումն հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման վրա՝ միաժամանակ հումանիտար խնդիրները հաջողությամբ լուծելու վրա»,- հինգշաբթի օրը հայտարարել է Գերասիմովը օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների հետ կայացած ճեպազրույցում, մեջբերում է TACC-ը:
Այս խնդիրներից գլխավորը նա անվանել է «տարածքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների և պատանդների վերադարձը, մահացածների աճյունների որոնումը, մարդասիրական պարագաների առաքման անվտանգությունը և ենթակառուցվածքների իրականացումը»:
«Ռուսական զինված ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Ավելի քան մեկ տարի առաջ հնարավոր եղավ դադարեցնել արյունալի պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար»,- ասել է Գերասիմովը։
Նա նաև հիշեցրել է, որ «ի լրումն հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության՝ այս տարվա հունվարից Աղդամի շրջանում գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը»: