Արցախի Հանրապետությունում խափանվել է բջջային կապը: Այս մասին հայտնել է Արցախի ՏԿԵՆ-ը՝ տեղեկացնելով, որ բջջային կապի խափանումները պայմանավորված են թշնամու կողմից հաճախականությունների խլացմամբ։
«Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից,- ասված է հայտարարության մեջ։