ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հերքելով ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը։
«Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, ըստ որոնց, իբր, ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական «Բակսել» ընկերության աշխատակիցների ուղղությամբ և որի արդյունքում, իբր, վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի, բացարձակ սուտ է, և հանդիսանում է հերթական ապատեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։