Հունվարի 5-ին կատարվել է 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 53 վարակակիր:
Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 1 մահվան դեպք։