Հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր:
Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32744 քաղաքացու հետազոտություն, որից 4838-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։