Ադրբեջանական կողմը կրակել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ԱՀ ՄԻՊ աշխատակազմից։
ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ կրակոցներից հրդեհվել է մանկապարտեզի մոտ կայանված ավտոմեքենան։
«Տեղում աշխատում են իրավապահները՝ հանգամանքները պարզելու նպատակով։ Այլ մանրամասներհայտնի կլինի ավելի ուշ»,- ասացին աշխատակազմից։
Նշենք, որ տելեգրամյան ալիքներում տեղեկություններ էին շրջանառվում, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ. գնդակոծության արդյունքում այրվում է արցախցու ավտոմեքենան։