Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է ԱՀ Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Այս մասին նա հայտնել է իր Facebook-յան էջում։
«Մասնավորապես կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.
ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 ՀՀ դրամից դարձել է 21. 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34. 300 ՀՀ դրամ: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար, 950 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 1.150 ՀՀ դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար՝ 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 600 ՀՀ դրամ:
բ) սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25.000 դրամ հավելավճար:
գ) բարձրացվել է նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝ առաջին խմբի հաշմանդամի համար դառնալով 54.500 ՀՀ դրամ (40. 000 ՀՀ դրամի փոխարեն), երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 39.500 ՀՀ դրամ (30. 000 ՀՀ դրամի փոխարեն), երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 36 000 ՀՀ դրամ (27. 000 ՀՀ դրամի փոխարեն): Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը 27.000 ՀՀ դրամից դարձել է 36. 000 ՀՀ դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90. 000 ՀՀ դրամից 107. 500 ՀՀ դրամ:
դ) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում` սոցիալական կենսաթոշակի չափը, 26. 500 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 34. 300 ՀՀ դրամ, հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 44. 000 ՀՀ դրամ:
Պետական նպաստների մասով՝
գ) Մեծ Հայրենականի վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը սահմանվել է 120. 000 ՀՀ դրամ՝ նախկին 100. 000 ՀՀ դրամի փոխարեն:
դ) երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից դպրոցում սովորող 7-12 տարեկան երեխաներին անձնական մանր ծախսերի համար այսուհետ տրամադրվելու է ամսական 8.000 ՀՀ դրամ՝ նախկին 4.000 ՀՀ դրամի փոխարեն, իսկ 13-18 տարեկան երեխաներին՝ ամսական 10. 000 ՀՀ դրամ՝ 5.000 ՀՀ դրամի փոխարեն:
ե) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար ամենամսյա դրամական օգնությունը, 64. 000 ՀՀ դրամի փոխարեն, սահմանվել է 73. 200 ՀՀ դրամ»,-մասնավորապես գրել է ԱՀ նախագահը։