Տելագրամյան ալիքները հաղորդում են, որ Բերձորի շրջանում ադրբեջանցիներն առևանգել են Հայաստանի Հանրապետության ևս մեկ քաղաքացու։
Տեղեկությունը ճշտելու նպատակով Armenia Today-ը կապ հաստատեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։
Քաղաքացու առևանգման մասին շրջանառվող լուրերը ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին։
«Երբ տեղեկություններ լինեն, մենք կհայտարարենք»,- փոխանցեցին ԱՀ ՄԻՊ-ի գրասենյակից։
Նշենք, որ ըստ տելեգրամյան ալիքների՝ հակառակորդի կողմից առևանգված քաղաքացին 1953 թվականին ծնված Անդրանիկ Ալեքսանյանն է։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիներն առևանգել էին Տեղ համայնքի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին։
Հովիվը ոչխարներն արածեցնելուց պատահականորեն հատել էր սահմանը։ Ադրբեջանցիներն առևանգել էին հովվին։ Նրա հոտ քշել-տարել են։ Հավելենք, որ երեկ երեկոյան ռուս խաղաղապահները Սուրիկ Մաթևոսյանին հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին, իսկ նրա 300 գլուխ ոչխարներին դեռ չեն վերադարձրել, այս ուղղությամբ բանակցություններ են ընթանում։