Այս պահին Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է, Գորիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ը փակ է բքի պատճառով։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Միաժամանակ տեղեկացնում են, որ Վայոց ձորի մարզի Սարավան-Սարալանջ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է:
Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: