«Զինուժ» մեդիան «Նվիրյալներ» խորագրի ներքո ներակայացրել է Արցախի Հադրութի շրջանից վերաբնակված Լուսինե Բալայանի կյանքի պատմությունը։ Լուսինեն 90-ականների պատերազմում կորցրել է հայրիկին՝ Ռաֆիկ Բալայանին, 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ եղբորը՝ Ազնաուրին, իսկ 44-օրյա պատերազմում՝ ամուսնուն՝ Իվանին։
«Ես ազգային պայքարի զոհասեղանին դրեցի մանկությունս՝ ի դեմս հորս, քրոջական նվիրական ապրումներս՝ ի դեմս եղբորս, կյանքիս ուղեկցին՝ ամուսնուս, բայց, այնուհանդերձ, գիտեմ` հանուն ինչի եմ հիմա ապրում»,- ասում է երեք երեխաների մայրը՝ Լուսինեն։
Մանրամասն՝ տեսանյութում։