Արցախի գլխավոր խնդիրն այս փուլում միջազգային տարբեր ատյաններում մեր տեսակետը ներկայացնելն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ում անցած տարում նախարարությունը տարածել է 20 փաստաթուղթ, ՄԱԿ-ում 15, ԵԽ-ում՝ 4 փաստաթուղթ։ Տարածվել է ընդհանուր առմամբ 88 հաղորդագրություն։ Ակտիվ աշխատանք է կատարվել սոցիալական ցանցերում, որտեղ ընդհանուր հետևորդների թիվը 66 000 է։
Բաբայանը կարևոր է համարում փոխգործակցությունը Մայր Հայաստանի և Սփյուռքի հետ և ներհայկական միասնականության պահպանումը։ Նրա խոսքով՝ կարևոր է գլխավոր նպատակների պահապանումը։
Բաբայանն այս փուլի ամենակարևոր նպատակն Արցախի սուբյեկտայնության պահպանումն է համարում, որպեսզի աշխարհին ցույց տան, որ Արցախը կա, որ արցախցին է տնօրինում իր ճակատագիրը։
Որպես 2022 թվականին կատարվելիք աշխատանք, Բաբայանն առանձնացրեց արտաքին քաղաքականության գերակայությունը։ Նա հայտնեց, որ համառորեն պաշտպանելու են Արցախի շահերը, ինքնիշխանությունը։ Այստեղ ընդհանուր փիլիսոփայունունը շարունակում է մնալ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։