ԱԳՆ շենքի տարածքում հավաքված արցախցիներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում ոչ թե իրենց սոցիալական վիճակը մեղմելու, այլ փախստականի կարգավիճակ ստանալու պահանջով։ Այս մասին նրանք ասացին Armenia Today-ի ուղիղ եթերում։
Նրանց խոսքով՝ սոցիալական աջակցությունն օր օրի նվազում է, ու դրա մասին խոսելն անիմաստ է, ավելի կարևոր է փախստականի կարգավիճակ ստանալն ու դա որպես երաշխիք օգտագործելը։
Մասնակիցները չեն թաքցնում՝ ոմանք ուզում են այդ կարգավիճակը ստանալ ու արտերկիր մեկնել, ոմանք էլ՝ մնալ Հայաստանում ու այստեղ դրանից օգտվել։ Մեր զրուցակիցներից մեկն ասաց, որ արդեն 600 հադրութցի է հեռացել ՌԴ, քանի որ Հայաստանում ապրելու հնարավորություն չկա, այնտեղ՝ դրսում, ավելի ապահով են։
Նրանք նամակներ են հասցեագրել կառավարություն, ԱԳՆ, ՄԱԿ և ՌԴ դեսպանատուն։
Մանրամասները՝ տեսանյութում։