2016-ի Ապրիլյան պատերազմից հետո մեզ որոշակի փաստաթղթերի տրցակ է ներկայացվել։
Այս մասին ԼՂ հակամարտության բանակցային թեմայով տված հարցարզրույցում նշեց ՀՀ երրոդր նախագահ Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով Փաշինյանի կողմից 2016-ին ԼՂ հակամարտության աղետալի փուլ մտնելու մասին հայտարարությանը, Սարսգյանը նշեց. «ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև միշտ էլ ակնկալվում է։ Եթե նա Կազանյան փաստաթուղթն ընդունվեր, դա նույնպես պետք է գնար ՄԱԿ, էլի ՄԱԿ-ին պետք է վերապահվեր»։
«2016-ի Ապրիլյան պատերազմը մեզ որոշակի փաստաթղթերի տրցակ է ներկայացվել։ Առաջինը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լիներ հռչակագիր։
Երկրորդ՝ պետք է լիներ հայտարարություն համանախագահ երկրների ղեկավարների կողմից, որտեղ պետք է լինեին, որոշակի տարրեր, որոնք Ադրբեջանը չէր ուզում։
Երրորդ՝ ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը, որը միավորում էր այս նախագծերը և ավելացնում որոշակի հանգամանքներ»,-նշեց Սարգսյանը։