Արցախում փետրվարի 18-ին կորոնավիրուսային հիվանդության 154 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Կատարվել է 407 թեստավորում։ Մահվան 2 դեպք է գրանցել։
Ստացիոնար բուժում են ստանում 60 քաղաքացի։
Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել: