Փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է կորոնավիրուսի 269 թեստավորում, որից հաստատվել է 84 դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ստացիոնար բուժում է ստանում 62 քաղաքացի։ Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, 2022 թվականին Արցախում կատարվել է 7605 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2467 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 27 դեպք է արձանագրվել: