ԱՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը մարտի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ․
Թեստավորում 177,
Հաստատված դեպք 45,
Ստացիոնար բուժվողներ 47։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9400 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2955 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 35 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: