«Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային գազատարը։
Ընկերության փորձագետների կողմից կատարվում է ուսումնասիրություն գազամատակարարմումն հնարավորինս արագ վերականգնելու համար։ Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար։