Այսօր՝ մարտի 9-ին, տեղի է ունեցել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կոլեգիայի նիստ՝ նվիրված 2021 թվականի ԱԻ պետական ծառայության գործունեության արդյունքների ամփոփմանը: Այս մասին հայտնում են Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։
Կոլեգիայի նիստի մեկնարկին հայտարարվել է լռության րոպե՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած հերոսների:
2021 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մասին հաշվետու զեկույցը ներկայացրել է ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը։
2021 թվականին ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել և մշակվել է 44415 ահազանգ։
Տարվա ընթացքում ԱՀ տարածքում գրանցվել է 4125 արտակարգ պատահար, նախորդ տարվա 5677 դեպքի դիմաց։
2021 թվականին արտակարգ իրավիճակների հետևանքով՝ զոհվել է 16 մարդ, տուժել` 149-ը (2020թ. զոհվել է 11 մարդ, տուժել` 50-ը։
Հաշվետու տարում շարունակել են հակառակորդի կողմից զավթված տարածքներից զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները՝ ընդհանուր առմամբ 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն:
Ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին իրականացվել են հետախուզական, ականազերծման և չպայթած զինամթերքի ոչնչացման աշխատանքներ: Իրականացված 806 ելքից ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք, նախորդ տարվա 7174 միավորի դիմաց: Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք: